Բավ է պառակտվել
23-11-2016 10:47

7000 ԱՄՆ դոլար` զորակոչից տարկետում ստանալու համար

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան բաժնում նյութեր են նախապատրաստվում զորակոչից տարկետում ստանալու համար կաշառք վերցնելու փաստի առթիվ։

Ինչպես իր Facebook–յան էջում հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս` ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ.–ին 7000 ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում ստանալու համար:

«ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2016 թ.–ի նոյեմբերի 21–ին Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր», – նշում է Արծրուն Հովհաննիսյանը: