Բավ է պառակտվել
25-11-2016 13:35

Տերևաթափի «ջրվեժ» Երևանում (տեսանյութ)

Ինչքան էլ փորձում էր աշունը չկորցնել իր շշմեցնող հանդերձները, նա, այնուամենայնիվ, ստիպված եղավ հրաժարվել իր ոսկեգույն սաղարթը։

Բառացիորեն անցորդների աչքի առաջ, ինչպես կախարդական փայտի հպումից, ծառերը սկսեցին թափել իրենց խայտաբղետ տերևները։

Իսկ ահա Երևանի բակերից  մեկի այս տեսարանը զարմանահրաշ է:

Թեթև քամուց մի քանի տերև, պոկվելով ծառի գագաթից, սահում են ճյուղերի միջև` իրենց հետ պարի վերցնելով «հարևաններին», և միասին, մի ամբողջականություն դարձած, մեղեդի հիշեցնող աղմուկով, ինչպես ջրվեժ, գահավիժում են ցած` մի քանի րոպեում ծածկելով ամբողջ բակը տերևառատ վառ դեղին գորգով։