Բավ է պառակտվել
03-11-2015 14:38

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդին կարող է 7 տարվա ազատազրկում սպառնալ

Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի փաստով քննիչներն առաջ են քաշում 2 հիմնական վարկած՝ կամ վարորդը քնել է ղեկին, կամ ավտոբուսը տեխնիկապես անսարք վիճակում է եղել։ Արդեն հայտնի է, որ ավտոբուսը երթուղային է եղել եւ դուրս է եկել ըստ իր գրաֆիկի։ Վարորդը ունեցել է փոխարինող, որը նույնպես եղել է ավտոբուսում։  Այս պահին ավտոբուսը տեխնիկական փորձաքննություն է անցնում։ «Արդեն հիմա դեպքի վայրի զննությունից պարզ է դառնում, որ ավտոբուսը մի քանի անգամ բախվել է արգելապատնեշին։ Հիմքեր կան ենթադրելու, որ վարորդը քնել է ղեկին։ Ստուգումներ են անցկացվում։ Կանցկացվի փորձաքննությունը։ Վարորդը պետք է հանգստանալու ժամանակ ունենա»,- ասել է Տուլայի մարզի պետավտոտեսչության վերահսկողության վարչության պետ Մաքսիմ Սեմիոխինը։ Եթե պարզվի, որ վթարի մեղավորը վարորդն է, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում։ Իսկ եթե վթարի պատճառը ավտոբուսի անսարքությունն է, օրենքի առաջ պատասխան է տալու տրանսպորտային ընկերությունը, որը անսարք ավտոբուսը երթուղի է հանել։