Բավ է պառակտվել
13-11-2015 09:41

Մոսկվա - Երեւան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել

ՌԴ Տուլայի մարզում Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է  ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը: «ՆԳՆ Տուլայի մարզային վարչության քննիչներն ավտոբուսի վարորդին մեղադրանք են առաջադրել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով: Հիմա նա մեղադրյալի կարգավիճակ ունի»,- ասել են մամուլի ծառայությունում: Պատահարից հետո փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել: Այս հոդվածով որպես պատիժ նախատեսվում է մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկումը: Վթարի երկու հավանական վարկած է դիտարկվում՝ ավտոբուսի ղեկին վարորդի քնելու եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության: ՌԴ ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Սավենկովի խոսքով, վթարը տեղի է ունեցել ղեկին վարորդի քնելու պատճառով: Հետաքննությունը շարունակվում է, ավտոբուսի համալիր տեխնիկական փորձաքննություն է անցկացվում: Տուլայի շրջանի Ուզլովյան դատարանը արտոնել է վարորդի կալանավորումը: Նա կշարունակի մնալ կալանքի տակ, մինչև հունվարի 2016 թ.հունվարի3-ը: