Բավ է պառակտվել
14-10-2016 09:41

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդները խախտել են ՃԵ կանոնները

Վաղ առավոտյան Բեսլանի մոտ ՃՏՊ–ում հայտնված ուղևորատար ավտոբուսի վարորդները վերջերս պատասխանատվության են ենթարկվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։

Դեպքի վայրում աշխատող ոստիկանները նշել են, որ վարորդներից մեկը վարչական պատասխանատվության էր ենղարկվել 2016 թվականի ապրիլին անվտանգության գոտի չկապելու համար։ Երկրորդ վարորդը պատասխանատվության էր ենթարկվել Մոսկվայի տարածքում արագության ռեժիմը գերազանցելու համար։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից առնվազն 5-ը մահացել են, այդ թվում՝ վարորդը, 27-ը տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի կլինիկական հիվանդանոց: