Բավ է պառակտվել
03-11-2015 22:09

ՌԴ-ում վթարված հայկական ավտոբուսի վարորդը ձերբակալվել է

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալվել է: Այս մասին  ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը: Նա հայտնեց, որ ի սկզբանե ոստիկանություն են հրավիրվել երկու վարորդները՝ Բագրատ Հովակիմյանը եւ Գառնիկ Հարությունյանը: Երբ պարզվել է, որ ղեկին եղել է Գառնիկ Հարությունյանը, Հովակիմյանին ազատ են արձակել: «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն Գառնիկ Հարությունյանին մեղադրանք չեն առաջադրել»,- ասաց նա: Նշենք, որ Գառնիկ Հարությունյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղից է: Նրա հարազատները չեն հավատում վարկածին, թե ղեկին քնել է Հարությունյանը: