Բավ է պառակտվել
17-10-2016 17:11

Շրջված ավտոբուսի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է

Երեւանում այսօր Թբիլիսյան խճուղում շրջված 46 համարի երթուղու ավտոբուսի վարորդը Վերակենդանացման բաժանմունքում է: Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնեցին, որ տղամարդու վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Բախման հետեւանքով 46 համարի երթուղու ավտոբուսը (Հունդայի մակնիշի) կողաշրջվել է, ըստ նախնական տեղեկությունների՝ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: