11-10-2016 11:00

Վարորդն իր վարած Mercedes–ով վրաերթի է ենթարկել հեծանվորդի

Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում Աթենքի փողոցի միջնամասում Երևանի բնակիչ, 57-ամյա Նավասարդ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 50 AV 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, հեծանվորդ, Երևանի բնակիչ, 17-ամյա Հրանտ Թահմազյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի փոխանցմամբ, վրաերի ենթարկվածը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջի 4-րդ կուրսում։