Բավ է պառակտվել
21-04-2015 14:31

Լիբանանի դպրոցներն ապրիլի 24-ին փակ կլինեն

Լիբանանի կրթության նախարար Էլիաս Աբու Սաաբը ապրիլի 20-ին որոշում է հրապարակել, որով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ փակ են լինելու երկրում գործող բոլոր պետական և մասնավոր վարժարանները: Հիշեցնենք, որ Լիբանանն արաբական միակ երկիրն է, որի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի դեմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը: Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ներկա է գտնվելու Լիբանանի պաշտոնական պատվիրակությունը` խորհրդարանի փոխնախագահ Ֆարիդ Մքարիի գլխավորությամբ: