Բավ է պառակտվել
27-04-2016 16:23

Քառօրյա մարտերի ժամանակ հայկական կողմը 4 սանիտարական մեքենա է կորցրել

Ղարաբաղում քառօրյա մարտերի ժամանակ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով հայկական կողմը 4 սանիտարական մեքենա է կորցրել։ Այս մասին ապրիլի 27-ին լրագրողներին ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը։ «Այդ մեքենաների վրա հստակ երեւում էր կարմիր խաչը։ Դրանք հեռու են եղել ճակատի գծից, եւ հնարավոր էր տեսնել, որ դրանք սանիտարական մեքենաներ են։ Հակառակորդը դիտմամբ գրոհել է դրանց վրա»,- նշել է նա։ Բարեբախտաբար այդ գործողություններից բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել։ Մի դեպքում բժիշկներն աշխատում էին վիրավորների հետ, մեքենան պայթել էր, բայց ոչ ոք չէր վիրավորվել։ Մնացած դեպքերում ադրբեջանական կողմը տարբեր տեսակի զենքերից կրակել է հայկական մեքենաների վրա, եւ մի քանի բժիշկներ թեթեւ վիրավորումներ են ստացել։