Բավ է պառակտվել
15-10-2014 12:14

Էրեբունի-Երևան միջոցառումների վրա ծախսած գումարի չափը քաղաքապետարանը թաքցնում է

«Ժողովուրդը» փորձեց Երևանի քաղաքապետարանից պարզել, թե որքան գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երևան միջոցառումները կազմակերպելու համար, սակայն ապարդյուն: Ավելին՝ հայտնի է նաև, որ նման միջոցառումների ժամանակ ծախսի մի մասը իրականացվում է խոշոր ընկերությունների նվիրաբերած գումարներով: Նվիրաբերված գումարների չափը ևս գաղտնի է պահվում՝ պատճառաբանությամբ, թե իբր բարերարները չեն ցանկանում, որ այդ տվյալը հրապարակվի:
Անցած տարվա Էրեբունի-Երևանից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ 200 մլն դրամ է ծախսվել: Ակնհայտ է, որ այս տարի շատ ավելի գումար է ծախսվել»,-գրում է «Ժողովուրդ»-ը: