Բավ է պառակտվել
20-03-2015 09:04

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Մարտի 20-ին՝ 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Ապարանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Սարավանում ձյուն է տեղում: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքում՝ Մարտունու կողմից, տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհները մշակվում են աղով և ավազով: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար: