Բավ է պառակտվել
29-04-2015 10:21

Ֆրեզնոյում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան է բացվել

ԱՄՆ-ի հայաշատ Ֆրեզնո քաղաքում ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման ու օծման արարողությունը: Միջոցառմանը ներկայացած մարդկանց թիվը գերազանցել է 4.000-ը:
«Այսօր այս հուշարձանն այստեղ վեր է խոյանում` որպես ոգեշնչում: Մենք չենք մոռնար»,-հուշարձանի բացման արարողության ժամանակ ասել է Կալիֆորնիայի պետական համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն` վերջին նախադասությունն արտաբերելով հայերենով: Կաստրոն նաև հավելել է, որ սա առաջին նմանատիպ արձանն է` կառուցված համալսարանի տարածքում: 
Նշվում է, որ նորաստեղծ հուշարձանը բավական նմանություններ ունի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին: Այն խորհրդանշում է Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի միասնությունը:
Աղբյուրը նկատում է, որ 1915թ. Ցեղասպանությունից հետո Ֆրեզնոն եղավ Արևմտյան Հայաստանից մեկնած հայերի նոր տունը, որտեղ նրանք բարգավաճեցին: