Բավ է պառակտվել
12-05-2016 14:36

Ֆրեզնոյում հայկական մաֆիա է բացահայտվել

Ֆրեզնոյի իրավապահ մարմինները 28 մարդուց կազմված խումբ են ձերբակալել, որն ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում խարդախությամբ էր զբաղվում: Խարդախների հանցավոր խմբավորումը գլխավորել է 32-ամյա Արթուր Աշոտի Գրիգորյանը: Կալիֆորնիայի Ապահովագրության դեպարտամենտի մամուլի ծառայությունն այսօր հայտնում է, որ Կենտրոնական եւ Հարավային Կալիֆորնիայի մոտ տասնյակ բնակիչներ մեղադրվում են ավտոապահովագրման ոլորտում խարդախության սխեմաներ կազմակերպելու համար: Ձերբակալվածների թվում է Ֆրեզնոյի 32-ամյա բնակիչ Արթուր Աշոտի Գրիգորյանը, որը, ինչպես ենթադրվում, է գլխավորել է հանցավոր սինդիկատը: Հաղորդվում է, որ կասկածյալները տասնյակ հազար դոլարներ են ստացել տարբեր ապահովագրական ընկերություններից: «Սլավոնական Սակրամենտոն» կարողացել է պարզել, որ Գրիգորյանի հետ ձերբակալվածների մեծամասնությունը Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ են: Հանցավոր սխեման հետեւյալ կերպ էր գործում. կԿասկածյալները կեղծ սխեմա են կազմակերպել ապահովագրողներին խաբելու վթարի հորինովի դեպքերով, որոնք երբեք տեղի չեն ունեցել եւ լիովին հորինված էին` վճարում ստանալու նպատակով: Սխեմայի կազմակերպիչներն իրենց հանցակիցներին դրամական փոխհատուցում էին վճարում խաբեության համար: Սխեմայի կազմակերպիչները մեղադրվում են նաեւ անձնական տեղեկությունների գողության եւ հետագայում դրանք խարդախության նպատակով օգտագործելու համար: Երբ ապահովագրողները վճարում էին հաշիվները, կասկածյալները ստացված գումարները գրպանն էին դնում: Հաղորդվում է, որ ՀԴԲ-ն եւ տեղի իրավապահները հետաքննություն են սկսել բողոքի շնորհիվ, որը ստացվել է ապահովագրական ընկերություններից մեկից: Գործակալության ներկայացուցիչների խոսքով, կասկածյալներն անօրինականորեն ստացել են ապահովագրական պոլիսների առնվազն 26 վճարում ավելի քան 140 000 դոլար ընդհանուր գումարով: Ձերբակալվածներին տեղավորել են Ֆրեզնո քաղաքի օկրուգային բանտում: