Բավ է պառակտվել
25-04-2015 10:36

Ֆրանսիայում անցկացվել են բազմահազարանոց ցույցեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներում անցկացվել են բազմահազարանոց ցույցեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Մարսելում, որտեղ Ցեղասպանության տարիներին քաղաք էին ժամանում հայ փախստականներով նավերը, և որտեղ այսօր ապրում է 100 հազարանոց հայ համայնք, տեղի է ունեցել երկու ցույց, որոնց մասնակցել է մոտ 13 հազար հայ: Լիոնում, որտեղ ապրում է ֆրանսահայերի թվով երկրորդ համայնքը, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ է հավաքվել մոտ 2000 հայ: Միտինգներ ու ցույցեր են անցկացվել նաև Փարիզում ու մի շարք այլ քաղաքներում: Ֆրանսիայի քաղաքապետ Անն Իդալգոն և վարչապետ Մանուել Վալսը ծաղիկներ են դրել Կոմիտասի արձանի մոտ: