Բավ է պառակտվել
22-09-2015 11:12

Ֆրանսիայի դպրոցներում շարունակում են ուսումնասիրել Հայոց ցեղասպանության թեման

Ֆրանսիայի դպրոցներում շարունակում են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը։ Համաձայն դպրոցական ծրագրի, Ցեղասպանության պատմությունը դասավանդելու են տարրական դպրոցի երրորդ դասարանի Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված բաժնում։ «Մեծ պատերազմը եվրոպական հասարակության միասնականության համար իսկական փորձություն էր, որը թուլացրեց իշխող ռեժիմները։ Ե՛վ զինվորները, ե՛ւ խաղաղ բնակչությունը խիստ դաժանությունների բախվեցին։ Դրա օրինակն է 1915թ. Հայոց ցեղասպանությունը»,- ասված է հայտարարությունում։ «Դատելով ամեն բանից՝ Նաջաթ Վալո Բելկասեմի ղեկավարած Կրթության նախարարությունը կարողացել է ընդդիմանալ Անկարայի եւ նրա հավատարիմ օգնականների ճնշմանը, ինչպիսին է գիտնական Պիեռ Նորան, ով պայքարում էր դպրոցական կրթական ծրագրից Ցեղասպանության թեման հանելու համար»,- գրում է հրապարկամն մեջ։ Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի դպրոցներում դասավանդում են արդեն մի քանի տարի։