Բավ է պառակտվել
04-09-2014 11:30

Ռումբի մասին ահազանգի պատճառով «Վնուկովո» օդանավակայանից մարդկանց տարհանում են

 

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մարդկանց տարհանում են. անանուն զանգեր են ստացվել այն մասին, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը:
Ներքին աղբյուրը, մասնավորապես, ասել է, որ ուղևորների զանգվածային տարհանում է տեղի ունենում, որի պատճառը «պայթյունների սպառնալիքներով անանուն զանգերն» են:
Ոստիկաններն օդանավակայանի տարածքում աշխատանքներ են իրականացնում: