Բավ է պառակտվել
21-01-2015 11:51

Հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին

«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Լսումների ընթացակարգը տեղադրված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում՝ հանձնաժողովի էջում: