Բավ է պառակտվել
07-07-2015 11:31

Անսպասելի ստուգումներ են սկսվել Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում

Այսօր անսպասելի ստուգումներ են սկսվել Հայաստանում գտնվող ռուսական բազայում: Այս մասին հաղորդում է  Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Ստուգումներն իրականացնում է օկրուգի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի գլխավորած հանձնաժողովը: Ստուգման ժամանակ ուսումնասիրվելու է Էրեբունու ավիացիոն զորամասի և Գյումրիի զորամասի` ռազմական պայմաններում տագնապով զորքերը դուրս բերելու և նշված վայրեր տեղափոխվելու պատրաստականությունը: