Բավ է պառակտվել
01-12-2015 10:21

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Թալինում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Դիլիջանում, ինչպես նաև Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: