Բավ է պառակտվել
09-12-2015 09:41

Թուրքական իշխանությունները արտաքսել են ռուս լրագրողին

Թուրքիան արտաքսել է «Ռոսիա 1» հեռուստաալիքից Ալեքսանդր Բուզալաձեի նկարահանող խմբին։ Լրագրողներին ձերբակալել են Սիրիայի հետ սահմանակից շրջանում` Թուրքիաի հարավ–արևելքում։ «Հատուկ թղթակից» հաղորդման լրագրողներին դեկտեմբերի 7–ին ձերբակալել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, որից հետո նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ Այստեղ նրանց տեղեկացրել են, որ արտաքսվելու են Թուրքիայից «օտարերկրյա լրագրողների գործունեութան կանոնները խախտելու համար»: Արձագանքելով կատարվածին` ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է կատարվածը` թուրքական կողմի գործողությունները բնութագրելով անիրավաչափ։ «Տպավորություն է, որ Անկարայում վախեցել են, որ լրագրողները կարող են բացահայտել Թուրքիայի կառավարության համար անհարմար փաստեր թուրք–սիրիական սահմանին իրականացվող ապօրինի գործունեության մասին»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարւթյունում։