Բավ է պառակտվել
17-11-2015 12:05

ՌԴ իշխանությունները հաստատել են A321 ինքնաթիռում ահաբեկչության փաստը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: 
«Անձնական իրերի և ինքնաթիռի մասերի հետազոտությունը, ինչպես նաև փորձաքննությունը բացահայտել են A321 օդանավում պայթուցիկ նյութի հետքեր»,- հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը։ 
Նա հավելել է, որ ինքնաթիռում գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը տրոտիլային համարժեքով եղել է մոտ 1 կգ։ 
Ռուսաաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ռուսական ինքնաթիռը պայթեցրած ահաբեկիչներին կգտնեն մոլորակի ցանկացած կետում և կպատժեն: Նա հավելել, որ նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, ով բոլոր հետևանքները կընկնեն նրանց ուսերին։ 
«Ռուսաստանը հուսով է, որ գործընկերները կօգնեն ահաբեկիչներին գտնելու և պատժելու հարցում, Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է դիմի այդ օգնության համար»,- ասել է նա։ 
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։