Բավ է պառակտվել
10-02-2016 11:48

Մոսկվան տաղավարները քանդելու արձագանքը «հեքիաթների» հավատք են անվանել

Ըստ Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի՝ քանդված ինքնաշեն առևտրի տաղավարների սեփականատերերը ի սկզբանե հասկանալով իրավիճակի լրջությունը, այնուամենայնիվ շարունակում էին հավատալ միջնորդների «հեքիաթներին», որոնք խոստացել էին օրինականացնել իրենց կառույցները:
«Մենք մոտ, սակայն, հեքիաթների չեն հավատում: Երբ գալիս են տարբեր այսպես կոչված բանակցողներ և ասում, որ կարող են որոշակի գումարի դիմաց բոլորն օրինականացնել: Մարդը կարծում է, որ իր օբյեկտը հավերժական կլինի և վրանից կվերածվի պալատի», - ասել է Նեմերյուկը: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 97 օբյեկտ: Նեմերյուկի խոսքով՝ քանդվել են ամենատարբեր շինություններ՝ հանրային սննդի կետեր, գրասենյակներ եւ փոխանակման կետեր։
Նշենք, որ Մոսկվայում զանգվածային ապամոնտաժումը սկսվել էր փետրավրի 9-ին։ Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ երեքշաբթի քանդված տաղավարները վտանգավոր էին մոսկվացիների համար, քանի որ նրանք ապօրինաբար կառուցվել էին տեխնիկական կոմունիկացիաների վրա և մետրոյի տեխնիկական տարածքում: Ավելի ուշ, Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռնարկատիրության վարչության պետ Օլեգ Բոչարովն ասել էր որ քաղաքը իր սեփական միջոցներով տաղավարներ կկառուցի այլընտրանքային տարածքներում:
Սերգեյ Միտրոխինը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որում երկրի ղեկավարից խնդրում է կասեցնել Մոսկվայում տաղավարների զանգվածային քանդման գործընթացը: Քաղաքական գործիչը նաև առաջարկել է պաշտոնից ազատել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին նրա նկատմամբ վստահության կորստի պատճառով: