Բավ է պառակտվել
05-04-2016 10:20

Ղարաբաղի իշխանությունները որոշ բնակավայրերից տարհանել են կանանց և երեխաներին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ թշնամու համար հեշտ խոցելի բնակավայրերից հիմնականում կանանց և երեխաների տարհանել են, սակայն մասսայական տարհանում չի իրականացվել: Նրանք տեղակայվել են  Ստեփանակերտում: Չնայած քաղաքը գնդակոծելու ադրբեջանական կողմի հայտարարություններին տեղացիների մոտ ոչ մի խուճապ չկա: Քաղաքում բոլորը զբաղված են իրենց գործով: Արտահերթ ռեժիմում աշխատում են բժշկական և սանիտարական ծառայությունները: