Բավ է պառակտվել
04-11-2015 09:30

Եգիպտոսի իշխանությունները նշել են ռուսական օդանավի աղետի հիմնական վարկածը

«Կոլագիմավիա» ընկերությանը պատկանող Airbus A321 օդանավը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով: Դրա մասին են վկայում բոլոր ապացույցները, այդ թվում արբանյակային տվյալները: Այս մասին  հայտարարել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ ալ Քուվեյշը: «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տրամադրության տակ եղած արհեստական արբանյակները բացառել են աղետի կամ ահաբեկչության հավանականությունը: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ օդանավն ընկել է ներսում տեխնիկական անսարքության պատճառով»,-ասել է պաշտոնյան: Ալ Քուվեյշը հայտնել է, որ դեպքի վայրում որոնողական գործողությունն ավարտվել է: Եգիպտոսի կառավարությունը, նրա խոսքով, սպասում է հետաքննության արդյունքներին, որին մասնակցում են մի քանի երկրների, այդ թվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իռլանդիայի ներկայացուցիչներ: