Բավ է պառակտվել
15-08-2016 11:53

Ադրբեջանը ԿԽՄԿ–ին տեղյակ են պահել ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին

Ադրբեջանի իշխանությունները Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին պաշտոնապես ծանուցել են, որ տղամարդը հատել է հայ–ադրբեջանական սահմանը։ Այս մասին  gisher.news –ին հայտնեցին Երեւանում ԿԽՄԿ պատվիրակությունից։

«Մեր մանդատի սահմաններում մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,– ասել են պատվիրակությունից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 61-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանը եւ հայտնվել ադրբեջանական կողմում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղեկյանը Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում է։ Աղեկյանը հոգեկան շեղումներ ունի, նախկինում նա հաճախ է կորել տնից։Այս անգամ նա տնից դուրս էր եկել մեկ շաբաթ առաջ եւ չէր վերադարձել։