Բավ է պառակտվել
16-07-2016 15:07

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Թուրքիայի օդանավակայաններից դուրս բերել ՌԴ քաղաքացիներին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Թուրքիայի օդանավակայաններից դուրս բերել այնտեղ գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին:


«Հաշվի առնելով Թուրքիա թռչող բազմաթիվ ուղևորների հետ առաջացած դժվարությունների հանգամանքը, ինչը հանգեցրել է Մոսկվայի և այլ քաղաքների օդանավակայաններում զբոսաշրջիկների և Ռուսաստանի քաղաքացիների կուտակմանը, ինչպես նաև Թուրքիայից ռուս զբոսաշրջիկների վերադարձը կազմակերպելու հանգամանքը, նախագահ Պուտինը տրանսպորտի նախարարությանը և այլ գործադիր մարմիններին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ուղևորներին համապատասխան ինֆորմացիայի տրամադրման և թուրքական օդանավակայաններից նրանց փոխադրումները կազմակերպելու համար, ինչպես նաև անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ռուսական օդանավակայաններում Թուրքիայի թռիչքին սպասող ուղևորներին մինչև իրավիճակի պարզվելը», - ասված է Պեսկովի հաղորդագրության մեջ: