Բավ է պառակտվել
28-05-2014 17:21

Վլադիմիր Պուտինը Արիության շքանշանով է պարգևատրել Ուկրաինայի դեպքերը լուսաբանող լրագրողներին

Վլադիմիր Պուտինը շքանշանով է պարգևատրել RT հեռուստաալիքի տեսալրագրող Ֆյոդոր Զավալեյկովին, ով վիրավորվել էր Մարիուպոլում և LifeNews հեռուստաալիքի լրագրողներ Մարատ Սայչենկոյին և Օլեգ Սիդյակինին, ովվքեր ձերբակալվել էին Ուկրաինայի ուժայինների կողմից, հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:

"Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Արիության շքանշանով մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ դրսևորած խիզախության համար RT հեռուստաալիքի տեսալրագրող Ֆյոդոր Զավալեյկովին, ով վիրավորվել էր Մարիուպոլում և LifeNews հեռուստաալիքի լրագրողներ Մարատ Սայչենկոյին և Օլեգ Սիդյակինին",- նշված է հաղորդագրության մեջ: