Բավ է պառակտվել
20-02-2014 12:40

Վլադիմիր Գասպարյանը՝ տուգանքների մասին

Այսօր, ՀՀ կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջինը նախատեսված է որոշ խախտումների համար բարձրացնել տուգանքների չափերը:

Առաջինը վերաբերում է ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցներին:

Նա նշեց, որ այժմ գործող օրենքով ստանդարտին չհամապատասխանող ազդանշանների տեղադրման ու կիրառման համար սահմանված տուգանքը 10.000 դրամ է, առաջարկում եմ տուգանքի չափը բարձրացնել մինչև 20.000 դրամ, իսկ եթե խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնի, տուգանքի չափը սահմանել 50.000 դրամ:

Նոր որոշման համաձայն՝ այն քաղաքացիները ովքեր գիշերային ժամերին կխախտեն ձայնային ազդանշանների արձակման կանոնները, կտուգանվեն 20.000 դրամի չափով:

Ոստիկանապետի երկրորդ առաջարկը առանց թույլտվության պահվող ողորկափող որսորդական հրազենային զինամթերքի մասին էր: Եթե քաղաքացիները դա կամովին հանձնեն, ապա կազատվեն պատասխանատվությունից: