Բավ է պառակտվել
09-06-2015 10:02

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ գործակցությունը, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում, որոնք ուղղված են օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի արդիականացման խնդիրների լուծմանը:
Նատալյա Վուտովան նշեց, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է ակնկալվում Հայաստանի ոստիկանության հետ՝ կոռուպցիայի, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել նշված ոլորտներում, իսկ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը բարձրացվել է որակական նոր աստիճանի, ինչի վկայությունն է համապատասխան ստորաբաժանման վերակազմավորումը վարչության, ինչը էապես ընդլայնել է աշխատանքի ծավալներն ու արդյունավետությունը:
Անդրադառնալով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլում ծառայությունների գիտատեխնիկական հագեցման և արդիականացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ եվրոպական կառույցների հետ համատեղ աշխատանքը այսուհետ էլ կտա ակնկալվող արդյունքներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: