Բավ է պառակտվել
11-04-2015 15:16

Ծիծեռնակաբերդի մուտքը ապրիլի 24-ին կբացվի ժամը 13:00-ից

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արտասահմանցի բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից, հայտնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի իրականացման գրասենյակի մամուլի ծառայությունը։ Ապրիլի 23-ին 20:10 Հանրապետության հրապարակում տեղի կունենա «SOAD» -ի համերգը:Ապրիլի 24-ին երեկոյան 20:15-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու։: