04-09-2014 16:23

Սեպտեմբերի 12-ից վիզաների միջնորդավճարների չափը կփոփոխվի

Ս.թ. սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների)միջնորդավճարի չափը կփոփոխվի, այս մասին տեղեկացնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը:

Այցելուների (բիզնես , զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար: