26-08-2016 11:44

Կրկնակի վրաերթ մահվան ելքով Ջրվեժում. մահացածը պաշտոնատար անձ էր

Նախօրեին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:40-ի սահմանում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի Մասիս ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայր են ժամանել ճանապարհաին ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության օպերատիվ խումբը և քննիչները:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով:

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ: Lexus-ի վարորդի կողմից ձախ հատվածում կան վրաերթի հետքեր, հետքեր կան նաև BMW-ի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների, Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել BMW-ի կողմից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 38-ամյա Սիմոն Գրիգորյանն էր, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ:

Կայքի հաղորդմամբ, քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: