Բավ է պառակտվել
14-06-2016 09:23

ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

ՀՀ առողջապահության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել երկուշաբթի` հունիսի 13–ին, հայտնում է պետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը ձերբակալվել են ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով։

Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,– նշվում է հաղորդման մեջ։

Դատավարական որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ։