Բավ է պառակտվել
09-07-2014 10:47

Հայեր են վիրավորվել Հալեպի հայահոծ թաղամասի հրթիռակոծման հետևանքով

Ինչպես տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը՝ Հալեպի հայահոծ Նոր գյուղ թաղամասը երեկ երեկոյան դարձյալ գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռների թիրախում է հայտնվել Արձանագրվել են նյութական վնասներ և վիրավորներ, որոնց վիճակը մտահոգիչ չէ։ Ամենամեծ պայթյունները գրանցվել է Նոր գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում և ազգապատկան «Կիլիկիա» շենքի դիմաց՝ «Արևելք» տպարանի մոտ։
Պայթյունների հետևանքով վիրավորվել են Արփի և Գոհար Գույումճյանները, Նվեր Գրտանյանն ու Հռիփ Ղազարյանը։ Պայթյուններ են գրանցվել նաև Ազիզիյե թաղամասում։
Հալեպում շարունակվում է նաև ջրի բացակայության խնդիրը։ Մոտ 1 ամիս առաջ պայթյունի հետևանքով շարքից դուրս եկած ջրամատակարարման ցանցը վերանորոգելը դժվար է շարունակվող բախումների պատճառով։ Քաղաքի ավելի քան 1 մլն բնակիչներ զրկված են մաքուր ջուր ունենալու հնարավորությունից։