Բավ է պառակտվել
23-12-2013 16:39

Հակառակորդի գնդակից 2 զինծառայող է վիրավորվել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից դեկտեմբերի 22-ին թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը: Վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: