Բավ է պառակտվել
21-07-2014 09:13

Հալեպում դարձյալ հայեր են վիրավորվել

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի facebook-յան էջը, զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրասանդի արկի պայթյունի հետևանքով Սուլեմանիե թաղամասում վիրավորվել են Ավետիս և Էլիզ Քյուրքճյանները, իսկ պատահական փամփուշտից վիրավորվել է Լարա Սնունին: Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար:
Հալեպում կան թաղամասեր, որոնք ավելի քան 50 օր ջրազրկված են, սակայն ընդհանուր առմամբ ջրամատակարարման հարցը համեմատաբար կարգավորվել է, և էլեկտրական սարքերի միջոցով հնարավոր է լինում որոշակի ժամերի տուն ջուր հասցնելը։