Բավ է պառակտվել
12-11-2015 13:34

Մեկ միլիոն ռուբլի արժողությամբ վճարները կատարված են

Մեկ մլն ռուբլի ապահովագրական վճարներն արդեն վճարվել են Եգիպտոսում A321 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուղևորների 22 հարազատներին. վճարումը 100 հազարական ռուբլի՝ 164 հոգու: Այս մասին հայտնել է  ռուսական ԱԻՆ-ը. «Օրվա ընթացքում վճարվել են մեկ միլիոնական ռուբլով 7 քաղաքացիների (ընդամենը 22 քաղաքացիներ), 100.000-ական ռուբլի 7 քաղաքացիների ( շուրջ 164 քաղաքացիների 160 մահացածներով , երեք զոհվածների վճարը բաժանվում է հարազատների միջեւ 50 հազարական ռուբլով եւ մեկ զոհ` 25 հազարի ռուբլի) », - ասված է հայտարարության մեջ: «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը նոյեմբերի 3-ից սկսեց կազմակերպել անհետաձգելի ծախսերի համար A321 ինքնաթիռի վթարից զոհվածների հարազատներին 100.000-ական ռուբլի մեկ ուղեւորի համար կանխավճարների վճարումը: Կանխավճարը ստանալու դիմումի համար անհրաժեշտ է անձնագիր և ապացույց հանգուցյալի հետ բարեկամական կապ ունենալու վերաբերյալ: Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի կառավարության հրամանագրի համաձայն զոհվածների հարազատներին օգնելու նպատակով, հատկացվելու էր224 մլն ռուբլի`1 միլիոն ռուբլի յուրաքանչյուր զոհի համար: Բացի այդ յուրաքանչյուր զոհի համար 2,125 մլն-ական ռուբլի վճարումներ են կատարվում«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերության կողմից: Նոյեմբերի 6-ին »Ինգոսստրախ» -ը վճարել է 12.3 մլն ռուբլի: «Կոգալիմավիա» ընկերությունը 2 մլն-ական ռուբլի է վճարելու անձնակազմի զոհված յուրաքանչյուր անդամի հարազատներին: Լրացուցիչ օգնություն կցուցաբերեն ռուսական շրջանները: ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ավելի վաղ հայտարարել էր, որ զոհվածների ընտանիքները կստանան ապահովագրական նպաստները մեկ ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ ռուսական «Kogalymavia» ավիաընկերությանը պատկանող A321 ինքնաթիռը Շարմ էլ-Շեյխ - Սանկտ Պետերբուրգ 9268չվերթը իրականացնելիս վթարի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում: Բոլոր 217 ուղեւորները և անձնակազմի յոթ անդամները զոհվել են: Սա ամենամեծ աղետն էր ռուսական եւ խորհրդային ավիացիայի պատմության մեջ: