Բավ է պառակտվել
13-01-2015 14:56

ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոս. Գյումրիի ողբերգության բոլոր մեղավորները կպատժվեն

Հետաքննությունն այս գործը կհասցնի տրամաբանական ավարտին, եւ բոլոր մեղավորները՝ ոչ միայն հանցագործը, այլեւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ, անուղղակի օգնել են նրան այդ հանցագործությունը կատարելիս, կպատժվեն: Այս մասին Գյումրիի քաղաքապետարանում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւը, որն այնտեղ էր գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հանձնարարությամբ: «Ցավակցում եմ Գյումրիի քաղաքապետին, քաղաքի բնակիչներին, բոլորին՝ մեր ընդհանուր վշտի կապակցությամբ: Խոնարհվում անմեղ զոհերի առաջ, մի ողջ ընտանիքի, որին նման ցավ է բաժին հասել: Ցանկանում եմ ցավակցել հարազատներին: Սա, իհարկե, մեծ ոճրագործություն է, որն արդարացում չունի: Հուսով եմ, որ քննությունն այս գործը տրամաբանական ավարտին կհասցնի: Բոլոր մեղավորները, ոչ միայն հանցագործը, այլեւ նրանք, այս կամ այն կերպ անուղղակի անուղղակի՝ անգործությամբ, անփութությամբ, իրենց ծառայողական այլ գործերով, օգնել են այս հանցագործության կատարմանը, կպատժվեն»,- հայտարարել է հյուպատոսը: Եվս մեկ անգամ խորին ցավակցություն հայտնելով՝ Կոնիշեւը նշել է. «Մենք հայ ժողովրդի հետ սգում ենք այս ողբերգությունը, որը կատարվել է երեկ առավոտյան Գյումրիում»: