Բավ է պառակտվել
03-10-2013 11:24

Բացահայտվել են Հայաստանի քաղաքացուն Կիևից Բաքու ուղարկելու համար բոլոր մեղավորները

Իրավապահների ստուգումների արդյունքում բացահայտվել են  Հայաստանի քաղաքացուն Կիևից Բաքու ուղարկելու հարցում բոլոր մեղավորներին:

Պատգամավոր,  Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը պագամավորական հարցումներ է իրականացրել միջադեպի բոլոր հանգամանքներն ու մեղավորները պարզելու համար:

Կիևում լրացուցիչ ստուգման արդյունքում բացահայտել են բոլոր մեղավորներին, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 22-մյա քաղաքացի Ասատուր Խաչատրյանին Կիևի օդանավակայանից սխալմամբ նստեցրել էին դեպի Բաքու չվերթ իրականացնող օդանավը՝Երեւանիփոխարեն: