Բավ է պառակտվել
29-09-2016 14:20

Վիկտոր Համբարձումյանի անունը կընդգրկվի մեծագույն մարդկանց ցուցակում

Հանրահայտ աստղաֆիզիկոսի անունը կներառվի 100 մեծագույն մարդկանց ցուցակում, որոնց անունները պետք է իմանա Ռուսաստանի յուրաքանչյուր կիրթ մարդ։

 «Հարյուր մեծ անուններ» շարքի գրքերից մեկը կնվիրվի ականավոր հայ գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին։ Այդ մասին հայտնեց նախագծի գլխավոր նախաձեռնողներից մեկը` անվանի լրագրող, ռուս և խորհրդային գրող, դրամատուրգ Վլադիմիր Գուբարևը։

Նախագիծը ստեղծում են Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) ուսանողները։ Նպատակն է երիտասարդ սերնդի համար մատչելի լեզվով պատմել հարյուր մեծ մարդկանց մասին, որոնք վերջին 300 տարվա ընթացքում անգնահատելի ավանդ են ունեցել Ռուսաստանի և Խորհրդային Միության գործունեության տարբեր ոլորտներում։

«Նախագծում կներկայացվեն Ռուսաստանի մեծ գիտնականները։ Ենթադրվում է, որ կներառվի նաև Վիկտոր Համբարձումյանի անունը։ Առաջին աշխատանքը, իհարկե, նվիրված կլինի մեծ գիտնական, գրող և հասարակական գործիչ Միխայիլ Լոմոնոսովին, որի անունը կրում է ՄՊՀ-ն»,- ասաց Գուբարևը։ Նա հույս ունի, որ այդ նախագծին կմիանան նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները։ Գուբարևը նշեց, որ այդ նախաձեռնությունը կիրագործվի ոչ թե հանրագիտարանի կամ Հիանալի մարդկանց կյանքի ձևաչափով, այլ` ազատ շարադրմամբ։ Գուբարևի խոսքով` անկրթության դարում սա կլինի այն նվազագույն շեմը, որը պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ։