Բավ է պառակտվել
26-08-2015 13:47

Խորհուրդներ ոստիկանությունից՝ որսի ժամանակ դժբախտ դեպքերը կանխելու համար (տեսանյութ)

Թե ինչպես կանխել որսի ժամանակ տեղի ունեցող դժբախտ դեպքերը կարող եք  դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Հայաստանում պաշտոնապես բացվում է սիրողական որսի սեզոնը։ Արդեն հրապարակված է բնապահպանության նախարարի հրամանը, ըստ որի օգոստոսի 28-ից կարելի է որսալ լոր, ոսկեգույն մեղվակեր, աղավնիների, կտցարների, արտույտների, սարյակների, կեռնեխների որոշ տեսակներ։ Սեպտեմբերի 15-ից սկսվում է ջրլող թռչունների որսաշրջանը, նոյեմբերի 1-ից՝ վայրի խոզինը, նապաստակինը, քարակաքավինը, նոյեմբերի 15-ից՝ աղվեսինը, կզաքիսինը, գայլինը, շնագայլինը։