Բավ է պառակտվել
16-03-2015 10:02

Շարմազանովը հանդիպել է Ռիգայի հայ համայնքի հետ

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը: Կարևորվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դերը. ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: «Մեր միասնությունը պետք է լինի մեր ժողովրդի հաջողությունների գրավականը»,-նշել է ԱԺ փոխնախագահը: