Բավ է պառակտվել
30-04-2015 17:14

Բաց դաս Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 30-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Մյասնիկյան եւ Դալարիկ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Մինչ այդ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ինչպես նաեւ հետեւել պատգամավորների աշխատանքին: Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքը եւ երկրի ներքաղաքական իրավիճակը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Դպրոցականները, ավանդույթի համաձայն, Հերմինե Նաղդալյանին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Նրանք մասնավորապես հետաքրքրվել են սահմանում տիրող իրավիճակով ու զոհերով, կրթական ծրագրերով ու վարձավճարներով: Արմավիրի դպրոցականներին մտահոգել է նաեւ Հայաստանում աղանդավորական խմբերի գործունեությունը: Հանդիպման ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: