Բավ է պառակտվել
25-02-2015 14:57

Էդուարդ Շարմազանովը դատապարտեց Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին եւ Մամե Ամիրյանին: Հանդիպման առանցքում եղել է տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հարցը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս դատապարտել է Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ամիսներ առաջ իրականացված զանգվածային բռնությունները, նկատելով, որ այդ մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել եւ տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Եզդիական համայնքի անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել երկրի Նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Քննարկման ընթացքում համաձայնություն է կայացվել ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կազմակերպել լուսանկարների ցուցադրություն, որը կներկայացնի Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները: Բացի այդ՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների եւ պատմական փաստերի ուսումնասիրությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2015 թվականից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ: