Բավ է պառակտվել
26-01-2017 11:36

Մուտքի անձնագրերով ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան ծրագրվում է կազմակերպել մինչև մարտի 1-ը

Հայաստանը մինչև 2017թ. մարտի 1-ը ծրագրում է լուծել՝ ՌԴ քաղաքացիների՝ ռուսական անձնագրերով մուտքի հետ կապված բոլոր ընթացակարգերը:
Հինգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում նման հանձնարարություն է տվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ հունվարի 24-ին Ռուսաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների ԱԳՆ-ները նոտաներ են փոխանակել, ինչի արդյունքում հնարավոր է դարձել ներքին անձնագրերով ՌԴ և ՀՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունները:
Այս կապակցությամբ վարչապետը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է ապահովել տեխնիկական հարցերի լուծումը:
« Լուծումները պետք է ներկայացվեն մինչև մարտի1-ը, որպեսզի ՌԴ քաղաքացիները կարողանան Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով»,- ասել է Կարապետյանը:
Վարչապետը նաև հանձնարարել է Զբոսաշրջության պետական կոմիտեին՝ մասնավոր սեկտորի և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում ՌԴ քաղաքացիների համար պատրաստել զբոցաշրջության ծառայությունների լայն փաթեթ, և մինչ մարտի 1- ը հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ: