Բավ է պառակտվել
27-01-2015 14:14

Ադրբեջանը նույնիսկ բարոյապես պատրաստ չէ պատերազմի. վետերան

Ադրբեջանը նույնիսկ բարոյապես պատրաստ չէ պատերազմի: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր ասուլիսի ժամանակ Շուշիի գումարտակի հրամանատար Մկրտիչ Մկրտչյանը: Հրամանատարը նաև խոսեց լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին: «Մարտական փորձում գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսինն է «մարտական հետախուզություն»-ը, և այժմ Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկում են այդ միջոցները հակառակորդի մարտունակության մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Այդ չափազանց վտանգավոր գործողություն է այն տեսակետից, որ եթե հայկական կողմը չտա համապատասխան հակահարված ադրբեջանական հակառակորդին, այդ նշանակում է, որ դիվերսիաներին կհաջորդեն լայնածավալ ռազմական գործողությունները: Սակայն երբ թշնամու սադրիչ գործողությունները համապատասխան հակահարված են ստանում, թշնամին հասկանում է, որ իր կողմից լայնածավալռազմական գործողություններ ձեռնարկելու դեպքում պետք է սպասել նաև լայնածավալ պատասխանի», - հավելել է Մկրտչյանը: Շուշիի գումարտակի հրամանատարը հավելել է, որ իր կարծիքով՝ մոտ ապագայում չի կարող խոսք լինել Ադրբեջանի կողմից ձեռնարկվող լայնածավալ ռազմական գործողությունների մասին: «Բաքվում նույնիսկ բարոյապես պատրաստ չեն պատերազմի», - ասել է նա: