Բավ է պառակտվել
13-11-2015 08:42

Հայաստանի մի շարք քաղաքներում քամին տանիքներ է պոկել ու ծառեր տապալել

Հայաստաի քաղաքներում և գյուղերում ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել բնակելի և կոմունալ տնտեսությանը։ Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հոսանքազրկվել է Շիրակի մարզում` 4, Արագածոտնի մարզում` 28, Տավուշի մարզում` 13, Կոտայքի մարզում` 19 և Լոռու մարզում 22 գյուղ: Լոռու մարզում վնասվել են 165 շենքերի և շինությունների տանիքները, կոտրվել են 3 ծառեր, գրանցվել է գազատար խողովակների վնասման 5 դեպք։ Արագածոտնի մարզում վնասվել են 80 տանիքներ, 9 էլեկտրական սյուներ, ևս 35 տանիքներ վնասվլ են Կոտայքում, 11–ը` Տավուշում։