Բավ է պառակտվել
19-12-2017 14:41

Գարունը շտապում է Հայաստան. Սուրենյանը՝ աննախադեպ տաք եղանակի մասին

Հայաստանում գրանցվում են ձմռան համար աննախադեպ ջերմաստիճաններ:
«Կապանում ժամը 13։00 դրությամբ +16 աստիճան է»,-այս մասին իր Facebook –յան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նա նաև ներկայացրել է դեկտեմբերին Երևանում երբևէ գրանցված ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանները.
«Երևանում դեկտեմբեր ամսին երբևիցե գրանցված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը դիտվել է՝ 10․12․1998թ +22,4 աստիճան, 28․12․2002թ -28,2 աստիճան»,- գրել է նա:
Ավելի վաղ օդերևութաբանը հայտնել էր, որ արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան, ինչի արդյունքում դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով: