Բավ է պառակտվել
18-12-2014 14:15

Չերչիլի իրերն աճուրդում վաճառվել են 15,44 մլն ֆունտ ստեռլինգով

Լոնդոնի Sotheby`s вաճուրդում վաճառվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նկարած «Չարթվելի ոսկե ձկնիկներով լիճը» կտավը: Ընդհանուր առմամբ, սակարկության էին դրված նրա նկարած 15 կտավներ: Կտավը վաճառվել է 1,8 մլն ֆունտ ստեռլինգով, որը ռեկորդային գին է քաղաքական գործչի կտավների համար: Մեկնարկային արժեքը եղել է 400-600 հազար ֆունտ ստեռլինգ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Աճուրդի էին հանվել Չերչիլի 300-ից ավելի իրեր: Մասնավորապես՝ պատմական արկղը, որում պահվում էին նրա փաստաթղթերը: Բացի այդ, սիգարների տուփը, ճառերի ձայնագրությունները, գործընկերների եւ ենթակաների նվերները: Լոտերի համար ընդհանուրը ստացվել է 15,44 մլն ֆունտ ստեռլինգ: Իրերը պատկանել են Ուինսթոն Չերչիլի եւ նրա կին Կլեմենտինայի հինգ դուստրերից կրտսերին՝ լեդի Սոամսին, օրիորդական ազգանունը՝ Մերի Սպենսեր-Չերչիլ: Մերին վախճանվել էր այս տարվա հունիսին՝ 91 տարեկան հասակում: